Հունիսի 3-4-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ:
Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, եւ ելույթը Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:




























