Մինսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցել են նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի եւ Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ շրջել է դեսպանատան շենքով, ծանոթացել պայմաններին:
Այնուհետեւ Բելառուսի վարչապետի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել Մինսկում:
Երեկոյան վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երեւան:




























