Ռուսաստանի եւ Վրաստանի ցամաքային սահմանի «Վերին Լարս» անցակետի աշխատանքը վերսկսելու առաջին օրը սահմանը հատել են վեց մարդ՝ երեք ավտոմեքենաներով:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը». Վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության Հյուսիսային Օսիայի բաժանմունքը, Սահմանը չի կարողացել հատել վրացական մի ընտանիք՝ յոթ հոգուց բաղկացած, այդ թվում՝ հինգ անչափահաս:
Վրացական ընտանիքն ունեցել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ձեւակերպված Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից, սակայն վրացական կողմը հետ է ուղարկել ընտանիքին՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերում անհրաժեշտ գրառումներ չկան անչափահասների մասին:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին «Վերին Լարս» անցակետը եռամյա ընդմիջումից հետո վերսկսել է աշխատանքը:
Անցակետի աշխատանքի վերսկսման համաձայնությունը ձեռք էր բերվել վրացի եւ ռուս փորձագետների միջեւ Երեւանում եւ Կազբեգիում Շվեյցարիայի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ հաստատվել էր Ռուսաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների նոտաներով:


























