Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում (Global Peace Index) Հայաստանը 162 երկրների թվում զբաղեցնում է 98 –րդ տեղը:

Երկրների խաղաղասիրությունը գնահատվում է 23 ինդիկատրով, ներառյալ ներքին եւ արտաքին պատերազմը, հանցագործության քանակությունը, քաղաքական անկայունությունը, սպառազինությունների ներկրումն ու արտահանումը եւ այլն:

Նախորդ տարվա համեմատ` 2012թ-ին Հայաստանը զբաղեցնում էր 115-րդ տեղը: Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, ապա Ադրբեջանը զբաղեցնում է 126-րդ, Վրաստանը` 139-րդ, Թուրքիան` 134-րդ, իսկ Իրանը` 137-րդ տեղը:

Զեկույցում նշվում  է, որ Հայաստանը իր դիրքերն ամրապնդել է հարեւանների հետ հարաբերությունների եւ սպանությունների ցածր ցուցանիշի շնորհիվ:

Ամենախաղաղ երկիրը, ինչպես եւ նախորդ տարի, ճանաչվել է Իսլանդիան: