Ռուսաստանի Գերագույն դատարանը հունիսի 13-ին կրկին հրաժարվել է Ռուսաստանում չեղյալ համարել ամբողջ տարվա համար ընդունված «ամառային ժամանակը»:
Դատարանն ավարտել է «Պացիենտների պաշտպանության լիգայի» նախագահի վերաքննիչ բողոքի քննարկումը, որտեղ նշվում էր, որ «ձմեռային ժամանակին» անցում կատարելուց հրաժարվելը խախտում է քաղաքացիների իրավունքները:
Նիստի ժամանակ Սավերսկին հայտաարել է, որ «ձմեռային ժամանակը» չեղյալ համարելով` մարդկանց ինքնազգացողության եւ տրամադրության փոփոխություն է նկատվում: Իր հերթին դատախազը հերքել է, որ ժամանակի հաշվարկման փոփոխությունը կարող է ազդել շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա, փոխանցում է ՌԱՊՍԻ-ն:
Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանում գործում է անընդհատ «ամառային ժամանակը»: «Ամառային» եւ «ձմեռային» ժամանակներին անցում կատարվելը չեղյալ է համարվել 2011թ:
Ընդգծենք նաեւ, որ Ռուսաստանին այդ հարցում հետեւել է նաեւ Հայաստանը, սակայն Հայաստանը մնացել է «ձմեռային» ժամանակում, ինչի արդյունքում հիմա Երեւանի եւ Մոսկվայի ժամանակները համընկնում են` չնայած ժամային գոտիների տարբերությանը:




























