Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Սասունի Մարութա սարի հերթական ուխտի օրը պաշտոնապես հստակեցվելու է հուլիսին։
Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, Մարութա լեռ կատարվելիք ուխտի օրը թուրքական իշխանությունները կհստակեցնեն հուլիսին, քանի որ այս տարի եւս Մարութա սարի ուխտի օրը եւս համընկնում է մուսուլմանական Ռամադանի տոնի հետ։
Հուլիսին Սասունի մարզպետարանն ու Բաթմանի նահանգապետարանը խորհրդակցության արդյունքում կորոշեն Մարութա լեռան ուխտի օրը եւ պաշտոնապես կհայտարարեն դրա մասին։
Սասունի մարզպետարանից Akunq.net-ին հայտնել են, որ հայերը ցանկացած ժամանակ կարող են բարձրանալ Մարութա սար, իսկ պաշտոնական միջոցառման օրը կհստակեցվի նահանգապետարանում։
Նշենք, որ Մարութա սարը գտնվում է Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառում եւ եղել է սասունցիների սիրած եւ պաշտելի սարը, որը կոչվել է նաեւ Մարաթուկ։



























