Դոնի Ռոստովում էնտերովիրուս-71-ով վարակված երեխաների թիվը մոտենում է 200-ին: Մասնագետները չեն շտապում հիվանդության ոչնչացման մասին խոսել:

Էնտերովիրուսի չեզոքացման օպերատիվ շտաբից հայտնում են, որ  երեք օրում  սանիտարական մաքրման են ենթարկվել Ռոստովի բոլոր մանկապարտեզները: Ինֆեկցիոն բաժանմունքի մոտ, որտեղ մենինգիտով հիվանդներն են, ոստիկաններ են հսկում՝ կողմնակի անձանց մուտքն արգելելու համար: Տրանսպորտի վերջին կանգառներում ախտահանման կետեր են տեղակայվել. Ախտահանող լուծույթով կանայք սրբում են տրանսպորտի նստատեղերը, հենակները, բռնակները:

Մերձքաղաքային տրանսպորտի լվացումը դեռ չեն սկսել, բայց խոստանում են: