«BMW»-ն մշակում է  2-Series մոդելը, որը, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերին` Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Վաճառքը կմեկնարկի  2014թ. մարտին:Հայտնի է, որ «BMW 2-Series»-ը մշակվել է «1-Series»-ի բազայի վրա, տեղեկացնում է  AutoDmir.ru-ն:

Նշվում է, որ «2-Series»-ից հետո շուկա դուրս կգա նաեւ М2 տարբերակը: Բացի այդ,  «2-Series»-ը վաճառքի հանելուց որոշ ժամանակ անց ավտոարտադրողը կթողարկի նաեւ մոդելի կաբրիոլետ տարբերակը: