Nissan-ը ներկայացրել է Murano 2013-ը: Ամենագնացը մի շարք համալրումներ է ստացել: Այժմ այն սարքավորված է մի շարք նոր օպցիաներով, որոնք հարմարավետ են դարձնում մեքենայի վարումը, նաեւ աջակողմյան տեսախցիկ, փոքր արագությամբ խուսանավելու եւ կայանելու համար:
Մոդելի համար հասանելի են թեթեւ ձուլվածքով նորաոճ սկավառակներ: Murano-ն վաճառվելու է 6-մխոցանի շարժիչով՝ 3,5 լիտր աշխատանքային ծավալով, 249 ձիաուժ հզորությամբ: Առավելագույն արագությունը սահմանափակվում է 210 կմ/ժամով, 0-ից 100 կմ արագությունը հավաքում է 8 վայրկյանում, իսկ վառելիքի ծախսը կազմում է 10,9 լիտր 100 կմ-ի համար:





























