Սմարթֆոն օգտագործողների մոտ կախվածությունը նոր մտահոգիչ մակարդակի է հասել: «Jumio» ընկերության հունիսյան հետազոտության արդյունքներով, 18-34 տարեկան ամերիկացիների 20%-ը իր բջջային սարքն օգտագործում է անգամ սեքսով զբաղվելու ժամանակ:
Նշված տարիքից բարձր անձանց շրջանում սեքսն ու սմարթֆոնը նախընտրել է համատեղել միայն 9% -ը:
Ուշագրավ արդյունքներից է այն, որ հարցվածների 12%-ը սմարթֆոնների հետ լոգանք է ընդունում, 19%-ն այն օգտագործում է կրոնական արարողությունների ժամանակ, 33%-ն էլ սիրելի բջջային սարքից չի կարողանում կտրվել անգամ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, 29%-ն էլ խոստովանել է, որ թաքուն կերպով քչփորել է իր սիրելիի սմարթֆոնը, հաղորդում է «NEWSru.com»-ը:




























