Ճապոնական «Mazda» ավտոարտադրողը պաշտոնապես ներկայացրել է մանրամասներ` նոր սեդանի մասին: Նոր «Mazda3»-ը լինելու է գրեթե նույնը, ինչ հետչբեկը, տարբերվելու է միայն երկարությամբ եւ բեռնախցիկի մեծությամբ:
Մասնավորապես, երկարությունը «աճել է» 120 մմ-ով եւ կազմում է 4580մմ: Բեռնախցիկը 69 լիտրով ավելին է, հաղորդում է Informing.ru-ն:
Արտադրողը հայտարարել է, որ Ռուսաստանում այն կսկսեն վաճառել արդեն 2013 թ. նոյեմբերին: Ենթադրվում է, որ նոր սեդանը կարժենա մոտավորապես նույնքան, որքան ընթացիկ մոդելները:





























