Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2014 թվականի նոյեմբերին այցելելու է Ստամբուլ։ Այս մասին գրել է թուրքական Zaman-ը՝ վկայակոչելով Վատիկանի իր աղբյուրներին։
Zaman-ը նշել է, թե Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Թուրքիա կապված է Հռոմի պապ ընտրվելու միջոցառմանը Հունաց պատրիարք Բարդուղիմեոսի՝ Վատիկան այցով։ Այդ ժամանակ Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը խնդրել էր Հռոմի նոր պապին այցելել Ստամբուլ եւ այս այցն ունի փոխադարձ այցի նշանակություն։
Նշվում է, թե կաթոլիկ եւ ուղղափառ հոգեւոր առաջնորդների հանդիպումը մեծ կարեւորություն է ներկայացնում եւ միտված է միմյանց միջեւ եղած լարվածության թուլացմանը։




























