Skoda ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Rapid հեչբեքը, որը հայտնի է նաեւ Spaceback անվանումով: Մոդելի առաջին ցուցադրումը կայանալու է սեպտեմբերին, Ֆրանկֆուրտի ավտոսրահում:
Նորույթը շարժիչային գամման կիսելու է համանուն լիֆթբեքի հետ: Այն առաջարկվելու է բենզինային շարժիչներով՝ 1,2-ից 1,4 լիտր աշխատանքային ծավալով, նաեւ 104- եւ 90—ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներով:
Rapid Spaceback բեռնախցիկի տարողությունը կազմում է 415 լիտր: Ետեւի նստատեղերի ծալման դեպքում տարածությունը կարող է հասնել մինչեւ 1380 լիտրի: Rapid Spaceback-ի վաճառքը Եվրոպայում սկսվելու է հոկտեմբերին:





























