Լոռիի մարզի Գարգառի գյուղապետարանի եւ «Լույս» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվել է գյուղի www.gargar.luys.am կայքը: Արդեն երկու շաբաթ է ինչ կայքը գործում է: Կայքի պատրաստման գաղափարը եւ իրագործումը եղել է «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում Լոռիի մարզի Գարգառ գյուղ մեկնած ուսանողների խմբինը: Այսուհետ գյուղի պատմությունը, ռազմավարութունը եւ գյուղի հետ կապված նորությունները կարող եք գտնել այցելելով կայք:
Գարգառ գյուղը հիմնադրվել է 1790-ական թվականներին, այն առանձնանում է իր դեղաբույսերով եւ ոչ ավանդական մշակովի բույսերով՝ բրոկոլի, բուսելյան կաղամբ, ֆիզալիս: Գյուղն ունի սերունդներից ժառանգած մի քանի եկեղեցիներ: Գարգառում են ծնվել մի քանի հայտնի մարդիկ, որոնցից են անվանի ռեժիսոր-բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանը, դետեկտիվ ժանրի գրող Վիկտոր Բալայանը, Կրասնոդար քաղաքը նախագծող Դեմիրիխանովը:





























