Honda ընկերությունը պաշտոնապես գաղտնազերծել է Fit (Jazz) քաղաքային կոմպլեկտի արտաքինը: Ճապոնիայում ավտոմեքենայի վաճառքը նախատեսվում է 2013թ սեպտեմբերին: Դրանից հետո այն կհայտնվի մյուս երկրներում:

Մեքենայի արտաքինը կապված է նոր կորպորատիվ ոճի հետ: Ինտերիերում հայտնվել է նոր առջեւի հենակ, սարքավորումների այլ պանել, ինչպես նաեւ մուլտիմեդիայի նոր համակարգ:

Honda Jazz-ը ունի կամ 1,3 լիտրանոց բենզինային շարժիչ, որը զարգացնում է 100 ձիաուժ հզորություն, կամ 1,5 լիտրանոց` 132 ձիաուժ զարգացնող, հաղորդում է Ավտո@mail.ru-ն:

Այն կունենա նաեւ հիբրիդային տարբերակ` 1,5 լիտրանոց շարժիչով եւ էլեկտրաշարժիչով: