Ճապոնական Honda ավտոարտադրողը տարածել է նոր սերնդի Jazz կոմպակտվենի պաշտոնական լուսանկարները: Մեքենան այլ շուկաներում հայտնի է նաեւ «Fit» անվանումով: Լուսանկարներով պատկերված է ճապոնական շուկայի համար պատրաստված նորույթը, HondaFit-ը վաճառքի կհանվի արդեն սեպտեմբերին:

Մեքենայի տեխնիկական պաշտոնական տվյալներ դեռ չկան, սակայն ինսայդերական տվյալներով,  մեքենան կերկարի 60 մմ-ով (երկարությունը կկազմի 3960 մմ), իսկ անվային բազայի լայնությունը կավելանա 80 մմ-ով` հասնելով 2575 մմ-ի: Նոր մեքենայի բեռնախցիկը կունենա 700 ծավալ:

Մեքենան առաջարկվելու է 1,3 լիտրանոց բենզինային, 1,5 լիտրանոց բենզինային եւ 1,5 լիտր շխատանքային շավոլով հիբրիդային շարժիչներով: Հիբրիդային շարժիչը 100 կմ-ի համար կծախսի ընդամենը 2,7 լիտր վառելիք: