Սիրիայի ժողովրդի տառապանքների գլխավոր պատասխանատուն Արեւմուտքն է: Այս մասին այսօր ՌԴ մայրաքաղաքում հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

«Սիրիայի ժողովրդի տառապանքների գլխավոր պատասխանատուն Արեւմուտքն է: Դժվար է ենթադրել, թե ինչպես կդասավորվեր ժողովրդի ճակատագիրը, եթե բարեկամ երկրները օգնության չհասնեին», - նրա խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քադրի Ջամիլի խոսքով՝ վերջին երկու տարում գործող իշխանությունը տապալելու փորձեր են ձեռնարկել: «Բայց այդ քաղաքական եւ պատերազմական փորձերը հաջողությամբ չեն պսակվել», - ընդգծել է փոխվարչապետը: