Արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ (հուլիսի 15-19) բանկերի կողմից գնվել է 101 մլն դոլար՝ 409.67 դրամ/դոլարի միջին փոխարժեքով, եւ վաճառվել 113,6 մլն դոլար՝ 410.86 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նշենք, որ սա վերջին 3 ամսում արտարժույթի առուվաճառքի ամենամեծ ծավալն է;

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 12,9 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 410.36 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 9,3 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 410.61 դրամ/դոլար միջին փոխարժեքով:

Հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ (համարժեք է 77.5 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.4 մլն ԱՄՆ դոլար: Շաբաթական կտրվածքով սա տարվա ընթացքում գրանցված միջին ցուցանիշներից է: