Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը հայտարարել է, թե այսօր հսկայական ջանքեր են ուղղվում նրան, որպեսզի «մեզ բոլորիս համոզեն, որ միակ արժեքը ընտրության ազատությունն է, եւ որ ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել դրա նկատմամբ՝ եթե անգամ մարդն ընտրում է չարը, եթե անգամ մարդն ընդունում է սոցիոլապես վտանգավոր վարք, միայն եթե դրանք չեն խախտում քաղաքացիական իրավունքի նորմերը»: Սակայն, նկատել է նա, գաղտնիք չէ, «թե որքան հեշտ է շրջանցել այդ նորմերը», փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նա նշել է, որ այսօր բազմաթիվ երկրներ մեղքը հաստատում են օրենքով, իսկ բոլոր նրանք, ովքեր պայքարում են այդ օրենքների դեմ, ռեպրեսիաների են ենթարկվում: Սա շատ վտանգավոր ապոկալիպտիկ համախտանիշ է: Նա նշել է, որ պետք է ջանքեր չխնայեն, որպեսզի նման օրենքները Ռուսաստանում չտարածվեն, քանի որ դա հանգեցնում է ժողովրդի ինքնաոչնչացման:
Հունիսի 30-ին Պուտինը ստորագրել է աղմկահարույց օրենքներ՝ հավատացյալների զգացմունքների եւ երեխաներին գեյ-քարոզչությունից պաշտպանության վերաբերյալ: Առաջին դեպքում պատիժը կարող է հասնել մինչեւ 3 տարի ազատազրկման, իսկ երկրորդ դեպքում՝ 1 մլն ռուբլի տուգանքի, փախնցում է NEWSru.com-ը:




























