Իսրայելը որպես բարի կամքի դրսեւորում՝ բանակցությունների վերսկսման համատեքստում, ծրագում է ազատ արձակել 103 պաղեստինցիներից 82-ին, որոնք բանտերում են արդեն ավելի քան 20 տարի: Ինչպես ընդգծում են իսրայելական լրատվամիջոցները, ազատարձակումը միաժամանակ չի տեղի ունենալու, այլ 4 փուլով՝ բանակցությունների առաջխաղացմանը զուգահեռ:
Բանտարկյալների առաջին խումբը կարող է ազատ արձակվել բանակցությունների վերսկսումից 2 ամիս անց: Խոսքն այն պաղեստինցիների մասին է, որոնք իսրայելական բանտերում են հայտնվել 1993-ին Օսլոյում խաղաղ բանակցությունների ստորագրումից առաջ: Նրանք իսրայելական բանտերում մնացել են 20-35 տարի: Նրանց մեծ մասը ՖԱԹՀ շարժման ակտիվիստներ են, որի Կենտրոնական կոմիտեն գլխավորում է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:



























