Սեռի գենետիկայի վերաբերյալ պատկերացումներն այնքան էլ ճիշտ չեն եղել. տղամարդկային հատկանիշների դրսեւորման համար անհրաժեշտ գեներ կան ոչ միայն Y, այլեւ X քրոմոսոմների վրա: Մասնավորապես, X քրոմոսոմը կրում է գեներ, որոնք անհրաժեշտ են սպերմայի ձեւավորման համար: Հայտնագործության մանրամասները ներկայացնում է Nature Genetics-ը:
Բազմաթիվ գիտնականներ կանխատեսում էին, որ քրոմոսոմը քիչ է փոխվել էվոլյուցիայի ընթացքում, սակայն էքսպերիմենտները հակառկն են ապացուցել:
Հետազոտողները սահմանել են, որ նախկինում «կանացի» համարվող քրոմոսոմը կրում է տղամարդկանց բնորոշ մի շարք գեներ: Այս բացահայտումը, ինչպես հեղինակներն են պնդում, շատ կարեւոր է վերարտադրողական բժշկության համար, փոխանցում է «Lenta.ru»-ն:
Գիտնականներն ընդգծում են, որ բազմաթիվ այլ գեների ֆունկցիան առայժմ պարզված չէ: Նրանք հույս ունեն սեռական քրոմոսոմների ուսումնասիրության արդյունքում նոր գիտելիքներ ստանալ ոչ միայն սեռական բազմացման գենետիկ հիմքերի մասին, այլեւ տվյալներ մի շարք բնածին հիվանդությունների մասին, որոնք կապված են X քրոմոսոմի գեների հետ: Նման հիվանդություն է հանդիսանում հեմոֆիլիան:




























