Վրաստանի Հանրային հեռուստատեսության «Մոամբե» տեղեկատվական ծրագրի հայալեզու թողարկումները սկսել են եթեր հեռարձակել հեռուստադիտողի համար ամենահարմար ժամանակ:
Դա հնարավոր է դարձել Վրաստանի Հանրային հեռարձակողի տեղեկատվական ծառայության ղեկավարության փոփոխության շնորհիվ:
Այսուհետ տեղեկատվական ծրագրի հայալեզու տարբերակը հեռաձակվում է տեղի ժամանակով 20:25-ին: Այն տեւում է մոտավորապես 10-15 րոպե: Ավելին՝ եթերում արդեն ցուցադրվել է ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի հետ հարցազրույցը: Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում էր քաղբանտարկյալ եւ ազատ է արձակվել իշխանափոխությունից հետո:
Նշենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք եւ նախքան ՎՀՀ ղեկավարության փոփոխությունը հայալեզու լուրերը ցուցադրվում էին կեսգիշերից հետո եւ կրկնվում վաղ առավոտյան՝ 6:30-ին:




























