Հայաստանի փրկարար ծառայությունը հուլիսի 22-ին, ժամը 03.33-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը պատրաստվում է Հայաստանի Ազգային Ժողովի մոտ ինքնահրկիզվել:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:
Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ. պարզվել է, որ Հ. Զաքարյանը այդ պահին գտնվում էր Արմավիրի մարզում: Քաղաքացու հետ տարված զրույցի հետեւանքով հնարավոր է եղել նրան հետ պահել իր մտադրությունից:




























