Գրեթե անիրատեսական է հուսալ, որ երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ երեւանցիների շարժումը հաջողությամբ կպսակվի: Նման կարծիք հուլիսի 22-ին լրագրողներին հայտնել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա կարծիքով՝ դժվար թե բողոքի ակցիաներով եւ անհնազանդ վարքով հնարավոր լինի հասնել սակագնի էժանացման:
«Լիովին համաձայն եմ. Հայաստանում յուրաքաչյուրը, ում թույլ է տրվում ձեռներեցությամբ զբաղվել, ձգտում է գերշահույթի: Սակայն շատ բան կախված է նաեւ բողոքի էությունից եւ մասշտաբից: Շարժումը պետք է լինի արդյունավետ, «կծող»: Իսկ Հայաստանում ես առայժմ նման շարժում չեմ տեսել»,-ընդգծել է Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից Երեւանում 50 տոկոսով ավելացել են երթուղային տաքսիների եւ ավտոբուսների ուղեվարձերը՝ 100 դրամից հասնելով 150-ի:




























