«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 22-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.50 դրամ: Հիշեցնենք, որ ուրբաթ` հուլիսի 19-ին բորսայում գործարք տեղի չէր ունեցել, իսկ հուլիսի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 0.89 կետով կամ 0.22%-ով: 

Բորսայում այսօր վաճառվել է 3 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը մեծամասամբ իջել է մինչեւ 408 դրամ, վաճառքինը` 411 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր փոքր-ինչ թանկացել է դոլարի նկատմամբ` հանգիստ առեւտրի պայմաններում: Եվրոն հիմնականում սակարկվել է 1.3170 դոլարին մոտ: Forex-ում այսօր թանկացել է ճապոնական իենը` կիրակի կայացած ընտրություններում վարչապետ Սինձո Աբեյի կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանի վերին պալատում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.4288 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: