Հուլիսի 23-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ: Հայաստանի մնացած շրջաններում օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ:
«Հայպետհիդրոմետի» հաղորդմամբ` Երեւանում հուլիսի 23-ին, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +20+22, ցերեկը` +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Լոռիում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Տավուշում` գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +28+32,
Արարատում` գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում` գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+24,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +22+27:




























