«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, այսօր՝ հուլիսի 23-ին՝ ժամը 09։00 - 21։00-ը, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փող. թիվ 7-47 շենքերի, Ս. Տարոնցի փող. եւ նրբանցքների, Հ. Հովսեփյան, Չեխով, Մանանդյան, Եղբայրության փողոցների ջրամատակարարումը:
Իսկ դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




























