Այս տարվա առաջին կիսամյակում Երեւանում 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաեւ մայրաքաղաքի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Արդեն ամբողջությամբ ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 50 հազար քմ մայթերի բարեկարգման աշխատանքները:

Ասֆալտբետոնե ծածկույթի խնամքն ու պահպանությունը ճիշտ կազմակերպելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքները: