Թուրքիայի Սիիրթ նահանգի մասնավոր հիվանդանոցում բուժքույրը երեխայի ձեռքին փաթաթած վիրակապը կտրելու փոխարեն կտրել է երեխայի բութ մատը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիիրթի մասնավոր հիվանդանոցում բուժքույրը 6-օրական երեխայի ձեռքին գտնվող վիրակապը քանդելու ժամանակ մկրատով կտրել է նրա բութ մատը։ Դրանից հետո բժիշկները ստիպված են եղել 4 ժամ տեւած վիրահատության արդյունքում երեխայի մատը կարել տեղում։

Բուժքույրը պնդել է, թե  վիրակապը քանդելու ժամանակ անզգուշաբար է կտրել երեխայի մատը։