Հուլիսի 23-ին, կյանքի 54-րդ տարում մահացել է տաղանդավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վահրամ Հարությունյանը:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վահրամ Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 18:00-ին, Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հուլիսի 25-ին, ժամը 12:30-ից Հայաստանի նկարիչների միության շենքից (Աբովյան 3): Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Երեւանի քաղաքային պանթեոնում:   

Նշենք, որ Վահրամ Հարությունյանն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես կուսակցության ակտիվ անդամ էր: