Բրիտանական Bentley ընկերության նոր սպորտային ամենագնացը (SUV) վաճառքում կհայտնվի 2016թ.: Այս մասին այսօր հայտնել է Bentley-ի սեփականատեր գերմանական Volkswagen կորպորացիան:
Միաժամանակ հաղորդվել է, որ նոր մեքենա է արտադրվում, որն ստացել է Bentley EXP 9 F անունը։ Այն կստեղծվի Մեծ Բրիտանիայի Կրու քաղաքում, Volkswagen-ը կտրամադրի 1,2 միլիարդ դոլար:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ նոր մոդելը հավաքվելու է Բրատիսլավայում (Սլովակիա):
Այս նախագծի շնորհիվ Մեծ Բրիտանիայում հազարավոր աշխատատեղեր կստեղծվեն, դրա շնորհանդեսին Կրու է ժամանել երկրի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
«Ես ուրախ եմ, որ նոր Bentley-ն արտադրվելու է Կրուում: Ես տեսնում եմ, որ Volkswagen-ը հավատում է բրիտանական տնտեսության մրցունակությանը», - ընդգծել է Քեմերոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր մեքենան առաջին սպորտային եւ չորրորդ մեքենան է, որն արտադրում է անգլիական հայտնի մեքենաշինական ընկերությունը: Bentley EXP 9 F-ի գործարանային գինն է 140 հազար ֆունտ ստեռլինգ (220 հազար դոլար):





























