Երեկ ժամը 14:30-ի սահմաններում Կապանի կոմբինատում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» (նախկին «Դինո գոլդ մայնինգ քամփանի» ընկերություն) ՓԲԸ-ում մեքենաների վերանորոգման արտադրամասում ապաբարձիչ մեքենան հարվածել է տվյալ պահին մեքենայի դիմացով անցնող աշխատակից 27-ամյա Սամվել Զաքարյանին։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
«Վերջինս 14:45-րոպեին զույգ ոտքերի սրունքների հատվածում բազմաբեկոր բաց կոտրվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակցի վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























