«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարարությունը շրջանառում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքը վերացվելու է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետություններում սովորող ուսանողների համար։

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ մեր աղբյուրի՝ դա ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա հունվարի մեկից։ Լուրը երեկ հնարավոր չեղավ ճշտել ԿԳ նախարարությունից, քանի որ աշխատանքային օրննն արդեն ավարտվել էր...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):