Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին եւ հոսանքազրկել ավտոմեքենան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: