Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը մինչ այսօր միայն 1 հայտ է ստացել միջմարզային երթուղու սակագնի բարձրացման վերաբերյալ, որը մերժվել է: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Հայտը ստացվել է Երեւան-Շղարշիկ (Թալինի տարածաշրջան) երթուղու համար, սակայն մրցութային հանձնաժողովը համարել է այն ոչ հիմնավոր եւ առաջարկ է ներկայացրել նախարարին՝ թույլ չտալ բարձրացնել ուղեվարձը: Դրա հիման վրա տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հրաման է ստորագրել՝ մերժել ուղեւարձի բարձրացման հայտը:

Նշենք, որ միջմարզային եւ միջպետական ուղեւորափոխադրումների սակագները կարող են փոփոխվել միայն տրանսպորտի եւ կապի նախարարության համաձայնությամբ: