Հալեպից Բեյրութ մեկնող երկու ավտոբուսների վրա Սիրիայի ընդդիմադիր գրոհայինների հարձակման հետեւանքով 17 հայեր վիրավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը:
Դեսպանատան տվյալով՝ վիրավոր երկու հայերի վիճակը ծանր է: Հաստատվել է նաեւ NEWS.am-ի այն տեղեկությունը, որ հրաձգության հետեւանքով զոհվել է 40-ամյա հայուհի Թամարա Սիրունյանը:
NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սիրիական ընդդիմության գրոհայինները հուլիսի 23-ի ժամը ցերեկվա 3-ի սահմաններում Հալեպից Բեյրութ տանող ճանապարհին գնդակոծել էին երկու ավտոբուսներ: Ավտոբուսում նաեւ սիրիահայեր էին եղել: Հայաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է ճշտում:





























