Fiat-ը երեք «500-ների» է ներկայացրել, որոնք ջրում ընթանում են հիդրոցիկլետներին չզիջելով: «Ջրային» Fiat 500-ները ներկայացվել են Կալիֆորնիայի Հանթինգթոն Բիչում՝ սյորֆինգի բաց առաջնությունում:
Երեք հետչբեքները կառուցված են հզոր հիդրոցիկլետների հիմքով: Դրանք են՝ 500, 500 Cabrio եւ 500 Abarth մոդելները:
Դրանք ընթացել են Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ մրցումների բացման ընթացքում զբաղեցնելով հանդիսատեսին, հայտնում է «Ավտոռամբլերը»:
«Ֆիատ»-ում հաստատել են, որ պահեստային եւս մեկ նման մեքենա ունեն՝ Fiat 500L:
Հարկ է նկատել, որ ընկերության գաղափարն այնքան էլ օրիգինալ չէ, քանի որ այս տարվա մայիսին MINI-ն նավակ-ավտոմեքենա էր ցուցադրել:
Հիշեցնենք, Fiat 500L-ը վերջերս Living-ի յոթտեղանի տարբերակն էր ներկայացրել, որը «long»-ից 210 մմ մեծ էր:





























