«Վանաձոր» ՔԿՀ-ում մի քանի օր է հացադուլ է հայտարարել 34-ամյա Արեն Աղաջանյանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ըստ մեր տեղեկություննրի՝ վերջինս հացադուլ է հայտարարել եւ մեխ է կուլ տվել՝ պահանջելով իրեն  տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։

«Վանաձոր» ՔԿՀ-ից ասել են, որ Արեն Աղաջանյանին անպայման կտեղափոխեն, սակայն չեն տեղափոխել, եւ վերջինս ի նշան բողոքի՝ հացադուլ է հայտարարել եւ չի դադարեցնելու հացադուլը՝ մինչեւ իրեն չտեղափոխեն այլ ՔԿՀ։ Նշենք, որ ըստ այդ տեղեկությունների, Արեն Աղաջանյանին դատապարտել են 7-8 տարվա ազատազրկման, իսկ վերջինիս հարազատները գտնվում են Ուկրաինայում, միայն եղբայրն է Երեւանում բնակվում։ Երեկ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից ի պատասխան մեր հարցին, սակայն, հայտնեցին, որ նման բան չկա, Արեն Աղաջանյանը ոչ մի հացադուլ էլ չի հայտարարել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):