Երեւանում, այսօր՝ հուլիսի 25-ի առավոտյան փոքրիկ միջադեպ է արձանագրվել 32 համարի երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկում, որին ականատես է եղել NEWS.am-ի աշխատակիցը:

Երբ «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստներից մեկն ուղեւորներին հորդորել է վճարել 100 դրամ, վարորդը կանգնեցրել է մեքենան եւ հայտարարել, որ նման պայմաններում հրաժարվում է աշխատել:

Նա զանգահարել է երթուղու դիսպետչերին եւ ասել. «Չեմ քշելու, ով ուզում է, թող նա էլ գա քշի: Էլ ներվեր չունեմ, առավոտից երեկո նույն բաներն եմ լսում»: Ավտոբուսում գտնվող ուղեւորների մի մասն իջել են մեքենայից, ասելով. «Մի քշեք, մենք էլ ուրիշ երթուղային կնստենք ու էլի 100 դրամ կտանք»:

Մյուս ուղեւորները դեռ որոշ ժամանակ սպասում էին, հույս ունենալով, որ ի վերջո վարորդը կփոշմանի, բայց հետո նրանք էլ են իջել մեքենայից: