«Հրապարակը» գրում է, թե Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտյուշա Ղուկասյանի պաշտոնանկությունից հետո նախագահի աթոռը թափուր է: Անգամ հավանական թեկնածուների անուններ չեն շրջանառվում:
Տեղեկացանք, որ Աշոտյանը մտադիր է առաջիկա 2 ամիսներին նոր նախագահ չնշանակել: Կնշանակի աշնանը: Նշենք, որ Ղուկասյանն այդպես էլ չդիմեց դատարան` վիճարկելու ԿԳ նախարարի` իրեն աշխատանքից ազատելու որոշումը:
Փոխարենը այս օրերին նոր աշխատանքի փնտրտուքով այցելում է նախագահական նստավայր, կառավարություն, սակայն, մեր տեղեկություններով, դեռ հստակ առաջարկ չի ստացել (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























