Ադրբեջանի մայրաքաղաքի հանրային զուգարաններում դիտարկման տեսախցիկներ են հայտնվել: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Բաքվի կենտրոնում տեղադրված հանրային զուգարաններից մեկում տեսախցիկի լուսանկարներից մեկն ուղարկվել է խմբագրություն:
«Ընթերցողի հիշողության մեջ դեռ թարմ է «զուգարանային պատմությունը», որի ակամա մասնակիցներն էին դարձել երիտասարդական «NIDA» շարժման ակտիվիստները: Այդ ժամանակ իշխանամետ լրատվամիջոցներում լուսանկարներ էին հայտնվել, որոնցում պատկերված էր, թե ինչպես են ադրբեջանական հեղափոխության առաջնորդները «մաքրում» զուգարանները: Երիտասարդ հեղափոխականները հետո ասել էին, որ իրենց ստիպել էին դա անել եւ չէին իմացել զուգարաններում տեղադրված խցիկների մասին: Եթե այն ժամանակ «զուգարանային պատմությունը» քաղաքական ներբերանգ ուներ, ապա այսօր ուղարկված լուսանկարը վկայում է այն մասին, որ մայրաքաղաքի ցանկացած բնակիչ կարող է «զուգարանային պատմության» զոհ դառնալ: Ոչ ոքի էլ, ի դեպ, հայտնի չէ, թե այդ տեսախցիկների տեղադրումն ինչ նպատակ է հետապնդում»:
Պարբերականն ամեն դեպքում քաղաքացիներին հորդորում է զգոն լինել:





























