Հայաստանի սահմաններից դուրս կարող է հանգստանալ բնակչության 15 տոկոսը: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ՀՀ 200 – 250 քաղաքացիները, որոնք իրենց կարող են թույլ տալ արտասահմանում հանգստանալ, մեծամասամբ հարեւան Վրաստան են մեկնում: Մնացած երկրներում հոսքը մեծ չէ:

«Հանրության շրջանում սոցիալական ակտիվությունն աճում է սեպտեմբերին՝ արձակուրդների ավարտից հետո: Արձակուրդը պետք է համապատասխանի աշխատանքի բնույթին: Ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը պետք է պասիվ հանգիստ ընտրի: Եւ հակառակը, մտավոր աշխատանքով զբաղվողը պետք է ակտիվ հանգիստ նախընտրի», – նշել է Ադիբեկյանը: