Lamborgini ընկերությունը ծրագրում է թողարկել Veneno բացառիկ սուպերքարի բաց տարբերակը, որն այս տարի առաջին անգամ ցուցադրվել է Ժնեւի ավտոսրահում, հաղորդում է CARscope.ru-ն:

Lamborghini դիլերական կենտրոններից մեկը հարցրել է հաճախորդներին՝ շահագրգռված են արդյոք Veneno ռոդսթերի թողարկման մեջ եւ դրական արձագանքներ ստացել: Veneno կուպեն թողարկվել է երեք օրինակից, իսկ ռոդսթերների քանակը կարող է հասնել 9-ի:

Նշենք, որ Lamborghini Veneno-ն կառուցված է Aventador ածխապլաստիկ մոնոկոկի հիման վրա եւ ունի 12-մխոցանի, 6,5 լիտր աշխատանքային ծավալով եւ 750 ձիաուժ հզորությամբ շարժիչ: Veneno-ն 100 կմ/ժամ արագությունը հավաքում է 2,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 355 կմ/ժամ է, հայտնում է NEWSru.com-ը:

Veneno կուպեներից երկուսը գնել են անհայտ ամերիկացիներ, իսկ երրորդը՝ բաժին է հասել խորհրդավոր գնորդի Մերձավոր Արեւելքից: Մեքենան արժե 4 մլն եվրո, իսկ ռոդսթերն ավելի թանկ կարժենա: