Ամերիկյան փոստային ծառայությունը (USPS) հաստատել է լուրերը, որ աշխատակիցները լուսանկարում են յուրաքանչյուր ծրար: Անցած տարի արվել է մոտ 160 մլրդ լուսանկար:
USPS ղեկավար Պատրիկ Դոնախոյի խոսքով` դա արվում է նամակների տեսակավորման գործընթացի հեշտացման համար: Սակայն նա նաեւ ավելացրել է, որ որոշ դեպքերում տեխնոլոգիան կիրառվել է ծրարներին հետեւելու համար` հանցագործություններ հետաքննելու նպատակով: Մասնավորապես, նա հիշել է դեպքերի մասին, երբ Բարաքի Օբամայի եւ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի անունով թույն պարունակող նամակ էր ստացվել: Ծրարների լուսանկարները տվյալների բազայում պահպանվում են մինչեւ 30 օր, որից հետո հեռացվում են, հաղորդում է «Russia Today»-ը:
Իրավապահ մարմինների հարցումով, անձնական գրագրության տվյալներն ուղարկվում են ՀԴԲ, թմրանյութերի տարծման դեմ պայքարի բաժանմունք եւ այլ պետական ծառայություններ, գրում է «The New York Times»-ը:





























