ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգից սենատոր Դայանա Ֆինշտեյնը, հանդես գալով Սենատի իրավական հարցերի կոմիտեում, Կանադան, ԱՄՆ-ն ու Մեքսիկան անվանել է միասնական պետություն: Սկանդալի կենտրոնում կրկին հայտնվել է Ազգային անվտանգության գործակալությունը:
Պատմելով գործակալության հակաահաբեկչական գործողությունների մասին, Ֆինշտեյնը ցույց է տվել երեք երկրների գրաֆիկական պատկերը` նշված նույն գույնով: Նա նաեւ գոյություն չունեցող պետությունն անվանել է Homeland` հայրենիք, հաղորդում է «Russia Today»-ը:Թե դրանով ինչ է նկատի ունեցել սենատորը` հայտնի չէ: Սակայն Ազգային անվտանգության գործակալությունն արդեն հանդիմանանք է ստացել` հարեւան երկրների ինքնիշխանությունն արհամարհելու համար: Համացանցում էլ Մեքսիկային եւ Կանադային կատակով առաջարկել են մտնել ԱՄՆ-ի կազմ:





























