Ռուսաստանի Ռոստովի մարզում 24-ամյա Աննա Կովալենկոն կարողացել է վերադառնալ լիարժեք կյանքի` բարդ վիրահատությունից հետո կորցնելով ուղեղի մեկ երրորդը:Հակառակ բժիշկների կանխատեսումներին` նա կարողանում է մեքենա վարել:
Աննան վիրահատություն էր տարել 4 տարեկանում` վթարի ենթարկվելուց հետո: Բժիշկներն ստիպված էին եղել հեռացնել նրա ուղեղի 35%-ը, տեղեկացնում է Life News-ը:«Սկզբում բժիշկներն ասում էին, որ ես չեմ ապրի, հետո, որ ես չեմ կարողանա քայլել... Երբ ես քայլեցի, նարնք ասում էին, որ երբեք չեմ կարող երեխա ունենալ: Սակայն ես որոշեցի, որ ապրելու եմ, ու ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է լինելու: Ես գերազանցությամբ ավարտեցի դպրոցը, ամուսնացա եւ ունեցա զարմանալիորեն առողջ երեխա»,-պատմել է նա` ասելով, որ վերջերս սկսել է նաեւ մեքենա վարել:





























