Նյու Յորքի «Lenox Hill»  հիվանդանոցի մասնագետները ենթադրում են, որ դեմքի շրջանաձեւ ձգումն անհրաժեշտ արդյունք չի տալիս:

Նման պլաստիկ վիրահատության դիմելիս կանայք ընդամենը երեք տարով են երիտասարդ երեւում  եւ ավելի հրապաուրիչ չեն, քան դրանից առաջ: Համենայն դեպս, նման արդյունքներ են ստացվել հետազոտության արդյունքում, որն անցկացվել է 49-ը կանանց շրջանում, ովքեր դեմքի երիտասարդացման վիրահատություն են կատարել: Նրանց միջին տարիքը եղել է 57:Փորձագետներին ցույց են տրվել կանաց լուսանկարները` մինչեւ վիրահատությունն ու դրանից հետո: Պարզվել է, որ վիրահատությունից հետո կանայք ընդամենը երեք տարով են երիտասարդացել, ինչ վերաբերում է գրավչությունը,  ապա դրա վրա վիրահատությունն ընդհանրապես չի ազդել: