Ադրբեջանում շատ լավ գիտեն՝ ինչպես փակել բոլոր նրանց բերանները, որոնք քննադատում են իշխանություններին։ Օրերս նման վառ օրինակ է ծառայել այդ երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, վկայակոչելով ռազմական աղբյուրները, գեներալ-մայոր Լյանքյարան Ալիեւին նոր 3 սենյականոց բնակարան են հատկացրել ՊՆ-ին պատկանող շենքերից մեկում։ Վերջինս առայժմ նոր բնակարան չի տեղափոխվել։ Նա կարծում է, որ հատկացված բնակարանի մակերեսը շատ փոքր է եւ առայժմ սպասողական վիճակում է։
Ավելի վաղ ՊՆ-ն հայց է ներկայացրել Լ. Ալիեւի եւ նրա ընտանիքի դեմ։ Ըստ այդմ, պահանջվել է, որպեսզի նա ազատի բանակարանի մի մասը եւ որպեսզի դրա օրդերն անվավեր ճանաչվի։ Այդ հայցը բավարարվել է։
ՊՆ-ն հայց է ներկայացրել նաեւ վերջինիս դուստրերի նկատմամբ։
Ընդգծենք, որ Լ. Ալիեւը երկար ժամանակ քննադատել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին՝ բանակում առկա խնդիրների պատճառով։




























