Բազմաթիվ ծնողներ ցանկանում են շփվել երեխաների հետ, երբ նրանք դեռ չեն կարողանում խոսել: The Sydney Morning Herald-ը պատմում է ժողովրդականույուն հավաքող մեթոդի մասին՝ ժեստերով շփման վերաբերյալ: Տվյալ մոտեցման կողմնակիցները պնդում են՝ ժեստերի լեզուն նպաստում է ուղեղի զարգացմանը եւ երեխաների ու ծնողների միջեւ սերտ կապի հաստատմանը: Նրա միջոցով հասկանում են, թե ինչ են ուզում երեխաները:
Հայտնի է, որ 9 ամսական հասակում երեխան սկսում է շփան համար օգտվել ձեռքերից: Նա սովորում է թափահարել եւ ծափահարել: Աճելուն զուգահեռ, երբ երեխան ոտքի է կանգնում եւ քայլում, ժեստերի քանակն ավելանում է:
Որպես օրինակ թերթը նշում է հետեւյալ դեպքը, 13 ամսականում երեխան ծիծաղելով օձ է պատկերել՝ նայելով ափսեի մեջ դրված սպագետիին: Երեք տարեկանում այդ հմտությունները կորում են, երբ երեխան սկսում է լիարժեք խոսել:



























