Հայաստանի զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձեւավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչեւ 2013թ. օգոստոսի 26-ը տուժողի իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձեւավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչեւ 2013թ. օգոստոսի 26-ը կարող են խմբի ստորեւ ներկայացվող կազմակերպություններից յուրաքանչյուրին կամ ՀՀ զինվորական դատախազությանը դիմում ներկայացնեն բոլոր այն անձինք, ովքեր տուժողի իրավահաջորդ են ճանաչվել մահվան ելքով ավարտված այն քրեական գործերով, որոնցով 2011թ. հունվարի 1-ից հետո կայացվել են ամփոփիչ որոշումներ, եւ որոնք դատական կարգով չեն բողոքարկվել:




























